Սպորտ

Իտալական 8 ակումբներ դեմ են Սերիա Ա-ի վերսկսմանը

1 րոպեի ընթերցում

Իտալական 8 ակումբներ դեմ են Սերիա Ա-ի վերսկսմանը

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալիայի ֆուտբոլի առաջնության` Սերիա Ա-ի 8 ակումբներ դեմ են առաջնության վերսկսմանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է Football Italia-ն: Իտալական մի շարք ակումբներ` «Կալյարին», «Ատալանտան», «Միլանը», «Ինտերը», «Նապոլին», «Սամպդորիան», «Վերոնան» և «Ջենոան» չեն ցանկանում նորից մարզվել: Ակումբների ղեկավարությունը դժգոհություն է հայտնել ֆուտբոլիստների և թիմերի սպասարկող անձնակազմերի համար նախատեսված անվտանգության նորմերից, ըստ որի, եթե որևէ ֆուտբոլիստի մոտ կորոնավիրուս հայտնաբերվի, ապա թիմն ամբողջապես պետք է երկշաբաթյա մեկուսացման անցնի:

Իտալիայում մտածում են Սերիա Ա-ն հունիսի 13-ին վերսկսելու մասին: Այժմ ակումբները սկսել են մարզումները, սակայն ֆուտբոլիստները մարզվում են անհատական ծրագրով և միայն հաջորդ շաբաթ կկարողանան մարզվել ընդհանուր խմբով:

Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով Իտալիայի առաջնությունը դադարեցվել է մարտի 13-ին:Վերսկսվելու դեպքում այն կանցկացվի առանց հանդիսականների:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում