Սպորտ

Ռուսաստանի ֆուտբոլի առաջնության վերսկսման հստակ օրը հայտնի է

1 րոպեի ընթերցում

Ռուսաստանի ֆուտբոլի առաջնության վերսկսման հստակ օրը հայտնի է

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի ֆուտբոլի առաջնությունը պաշտոնապես կվերսկսվի հունիսին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է լիգայի մամուլի ծառայությունը: Առաջնության վերսկսման հստակ օրը հունիսի 21-ն է:

Ավելի վաղ լուրեր կային, որ Ռուսաստանի ֆուտբոլի առաջնությունը դադարից հետո չի վերսկսվի և երկրի չեմպիոն կհռչակվի«Զենիթ»-ը,որն այժմ մրցաշարային աղյուսակի առաջատարն է:

Ռուսաստանի ֆուտբոլի առաջնության մյուս հանդիպումները կարող են անցկացվել առանց երկրպագուների: Այժմ ռուսական Պրեմիեր լիգան դադարեցված է կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով:

Ռուսաստանի առաջնությունում Սոչի քաղաքի համանուն թիմում են հանդես գալիս Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմից Էրիկ Վարդանյանը և Ալեքսանդր Կարապետյանը, իսկ Եկատերինբուրգի «Ուրալ»-ում է խաղում Վարազդատ Հարոյանը:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում