Երգի պրեմիերա. Սևակ Խանաղյանը հրապարակել է «Բոց» (Пламя) ստեղծագործությունը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանաբնակ հայազգի երգիչ Սևակ Խանաղյանը, որը հատկապես մեծ ճանաչում ձեռք բերեց ուկրաինական «Xֆակտոր» նախագծից հետո, երաժշտասերներին է ներկայացրել «Բոց» (Пламя) երգը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ երգի երաժշտության հեղինակը Սամվել Վարդանյանն է, խոսքերը գրել են Էրիկ Կիրակոսյանն ու Ռուստամի Ֆարիդունը, գործիքավորումն իրականացրել է Ալեքսեյ Վարդանյանը: Երգը հասանելի է համացանցում:

Շաբաթներ առաջ Սևակը ներկայացրել էր նաև «Жди меня там»ստեղծագործության հոլովակը, որն ամբողջությամբ նկարահանվել է Հայաստանում:

Հեղինակ-կատարող Սևակ Խանաղյանը ծնվել է 1987 թվականին Հայաստանում` Տաշիրի մարզի Մեծավան գյուղում: Երաժշտության նկատմամբ հետաքրքրությունն առաջացել է այն ժամանակ, երբ լսել է հոր ակորդեոնով կատարումները: Ավարտել է տեղի երաժշտական դպրոցը: Դպրոցական տարիքում ընտանիքի հետ տեղափոխվել է Մոսկվա: Սովորել է Կուրսկի երաժշտական ուսումնարանի ակորդեոնի, Մոսկվայի պետական դասական էստրադային-ջազային ակադեմիայի վոկալի բաժիններում: Մասնակցել է «Գլխավոր բեմ», «Ձայն», «X ֆակտոր», «Եվրատեսիլ-2018» հեղինակավոր մրցույթներին:

Անժելա Համբարձումյան

Լուսանկարը՝ Սևակ Խանաղյանի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջից

Հայերեն Русский

Մեծ Բրիտանիայում ավելի քան երկու հազար չվերթ է չեղարկվել տեխնիկական խափանման պատճառով

Օսլոյում տեղի է ունեցել Նորվեգիայի թագավոր Հարալդ V-ի հուղարկավորության արարողությունը

Հայաստանի դպրոցականների ուժեղ և թույլ կողմերը. ԿԳՄՍՆ-ն ներկայացրել է PISA միջազգային գնահատման արդյունքները

«Երևանի երաժշտական գիշեր» միջոցառումով պայմանավորված՝ մայրաքաղաքում կլինեն փակ փողոցներ

Սեպտեմբերի 10-ի միջոցառումների անոնս

Մոլդովայի վարչապետը մտահոգություն է հայտնել երկրի տարածք ԱԹՍ-ների ներթափանցման առնչությամբ. Moldpres

Սոնա Ղազարյանն ընտրվել է ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ

Հայաստանի ազգային գրադարանում բացվել է սահմանափակ կարողություններ ունեցողների համար ընթերցասրահ

Լեհաստանն Ուկրաինային կտրամադրի 50 միլիոն եվրոյի ռազմական օգնություն

Կառավարությունն առաջարկում է ՀԷՑ-ի 100 տոկոս բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչել