Սպորտ

Բրիտանական կառավարությունը թույլատրել է վերսկսել Պրեմիեր լիգան 

1 րոպեի ընթերցում

Բրիտանական կառավարությունը թույլատրել է վերսկսել Պրեմիեր լիգան 

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի կառավարությունը թույլատրել է վերսկսել Պրեմիեր լիգան:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է The Mirror-ը: Կառավարությունը թույլատրել է առաջնությունը վերսկսել հունիսին՝ սակայն խստագույնս պահպանելով անվտանգության նորմերը:

Նախօրեին լուրեր տարածվեցին, որ Պրեմիեր լիգայի կազմակերպիչներն առցանց հանդիպում են ունեցել առաջնության մասնակից բոլոր թիմերի ղեկավարության հետ,որի ժամանակ թիմերի ներկայացուցիչներն իրենց մտահոգությունն են հայտնել պանդեմիայի ընթացքում առաջնության վերսկսման վերաբերյալ:Ֆուտբոլիստներն անվտանգության նորմերի հետ կապված այլ պահանջներ ունեն և առավել երկար մարզումային ժամանակահատված են ուզում:

Անգլիայի ֆուտբոլի առաջնությունը դադարեցվել էր մարտի13-ին`կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում