Life

Աթենա Մանուկյանը երկրպագուներին է ներկայացրել «Dolla» երգը

3 րոպեի ընթերցում

Աթենա Մանուկյանը երկրպագուներին է ներկայացրել «Dolla» երգը

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունահայ երգչուհի, երգահան Աթենա Մանուկյանը, որը եվրատեսիլյան «Chains On You» երգով կարճ ժամանակամիջոցում նվաճեց հայ երաժշտասերների սրտերը, ներկայացրել է իր նոր երգը, որը կոչվում է «Dolla»:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մայիսի 15-ից երգը հասանելի էYouTube, Spotify, iTunesև այլ սոցիալական հարթակներում: 2020 թվականի Եվրատեսիլի հայաստանյան ներկայացուցիչը փաստում է՝ այս փոփ երգն աֆրիկյան մոտիվներ ունի:

«Dolla»-ն երգ է սիրո մասին: Այն շատ դրական, թարմ սինգլ է, որը ստիպում է քեզ պարել: Երգն անդրադառնում է այն թեմային, թե ինչպես կինը կարող է սիրել մի տղամարդու, որը փող չունի, բայց հրաշալի անձնավորություն է. կնոջ համար փողը էական չէ: Սա շատ կարևոր է, որովհետև անձի մեջ պետք է սիրել ներքինը և ոչ թե ունեցվածքը»,-իր նոր երգի մասին նշում է Աթենա Մանուկյանը: Երգի երաժշտության հեղինակներն են Աթենան և DJ Paco-ն: Ստեղծագործության խոսքերը հեղինակել է Աթենա Մանուկյանը:

Եվրոպայում ճանաչում վայելող Աթենան մասնակցել է բազում միջազգային մրցույթների, երգեր է հեղինակել, երգ գրել «Եվրատեսիլ 2005»-ի հաղթող Ելենա Պապարիզուի համար:

2007 թվականին Աթենան Հունաստանում մասնակցել է This Is What’s Missing միջազգային երաժշտական մրցույթին և շահել է առաջին մրցանակը։ Մեկ տարի անց՝ 2008-ին, «To Fili Tis Aphroditis» երգով մասնակցել է Հունաստանի «Մանկական Եվրատեսիլ» երգի մրցույթի նախընտրական փուլին:

2011 թվականին թողարկվել է երգչուհու առաջին սինգլը՝ «Party Like A Freak»-ը, որը միանգամից հիթ է դարձել Հունաստանում և միլիոնավոր դիտումներ ունի YouTube-ում: Երգի համար նա երկու անգամ առաջադրվել է Video Music Awards-ի: 2012 թվականին թողարկվել է երգչուհու հերթական՝ «I Surrender» սինգլը, որը շատ արագ դարձել է տարվա ամառային լավագույն հիթերից մեկը։

Աթենան 2018-ին որպես հրավիրյալ արտիստուհի հանդես է եկել բրիտանական X Factor-ում, որին անդրադարձել են բազում ամսագրեր ու թերթեր: Նա հիացրել է ժյուրիի անդամներ Սայմոն Քոուելին, Ռոբի Ուիլյամսին և Այդա Ֆիլդսին:

2020 թվականին հաղթել է հայաստանյան«Դեպի Եվրատեսիլ» նախընտրական մրցույթում և պատրաստվում էր իր հեղինակած «Chains On You» երգով մասնակցել «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթին, սակայն ստուգատեսը չեղարկվեց կորոնավիրուսի պատճառով:

Ջասթին Թիմբերլեյքին մեղադրանք է ներկայացվել ոչ սթափ վիճակում մեքենա վարելու համար

Շոու Բիզնես

Ջասթին Թիմբերլեյքին մեղադրանք է ներկայացվել ոչ սթափ վիճակում մեքենա վարելու համար

Օդի աղտոտվածությունը 135 միլիոն մարդու վաղաժամ մահվան պատճառ է դարձել. գիտնականներ

Life

Օդի աղտոտվածությունը 135 միլիոն մարդու վաղաժամ մահվան պատճառ է դարձել. գիտնականներ

«Տանը մենակ» ֆիլմի տունը 5,25 մլն դոլարով գնորդ է գտել

Life

«Տանը մենակ» ֆիլմի տունը 5,25 մլն դոլարով գնորդ է գտել

Նուռը, հայկական իշխանն ու ծիրանը՝ HerMine Dialog բացօթյա շոուի ուտեստների հիմքում․ Երևանի կենտրոնում գաստրոտոն էր

Life

Նուռը, հայկական իշխանն ու ծիրանը՝ HerMine Dialog բացօթյա շոուի ուտեստների հիմքում․ Երևանի կենտրոնում գաստրոտոն էր

Սնուփ Դոգի համերգը Երևանում կարող է կայանալ այս տարվա օգոստոսին

Life

Սնուփ Դոգի համերգը Երևանում կարող է կայանալ այս տարվա օգոստոսին

Քանյե Ուեսթին դատի են տվել սեռական ոտնձգությունների համար

Life

Քանյե Ուեսթին դատի են տվել սեռական ոտնձգությունների համար

Ջոն Լենոնի կիթառն աճուրդում վաճառվել է 2,85 մլն դոլարով

Life

Ջոն Լենոնի կիթառն աճուրդում վաճառվել է 2,85 մլն դոլարով

Նոր ձևաչափ՝ հումորի դաշտում. «Բոհեմ» թատրոնում ներկայացվեց «Stand Up Level Up»-ը

Life

Նոր ձևաչափ՝ հումորի դաշտում. «Բոհեմ» թատրոնում ներկայացվեց «Stand Up Level Up»-ը

Մադրիդում գտել են Ֆրենսիս Բեկոնի` 5 միլիոն եվրո արժողությամբ գողացված նկարը

Life

Մադրիդում գտել են Ֆրենսիս Բեկոնի` 5 միլիոն եվրո արժողությամբ գողացված նկարը

«Լադանիվա» խումբը նորովի է մեկնաբանել Արտո Թունջբոյաջյանի «Արարատ» երգը

Life

«Լադանիվա» խումբը նորովի է մեկնաբանել Արտո Թունջբոյաջյանի «Արարատ» երգը

Ֆրանսիայում մեկնարկում է Կաննի 77-րդ միջազգային կինոփառատոնը

Մշակույթ

Ֆրանսիայում մեկնարկում է Կաննի 77-րդ միջազգային կինոփառատոնը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում