«Ալաշկերտը» և «Արարատ-Արմենիան» մրցեցին ընկերական խաղում
1 րոպեի ընթերցում
![«Ալաշկերտը» և «Արարատ-Արմենիան» մրցեցին ընկերական խաղում](http://armenpress.am/resized/480/static/news/b/2020/05/1015287.jpg)
ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի առաջնության բարձրագույն խմբի թիմերը մարզումները վերսկսելուց հետո անցկացնում են նաև ընկերական հանդիպումներ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ`Երևանի «Ալաշկերտը» մրցեց Հայաստանի գործող չեմպիոն «Արարատ-Արմենիայի» հետ: Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի` 2:2 հաշվով: Թե «Ալաշկերտը» և թե «Արարատ-Արմենիան» մի քանի ընկերական հանդիպումներ են պլանավորել մինչև Հայաստանի ֆուտբոլի առաջնության բարձրագույն խմբի խաղերի վերսկսվելը: Դեռևս հայտնի չէ, թե առաջնությունը երբ կշարունակվի: Սակայն թիմերը մարզումների են վերադարձել մարտի 23-ին:
Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը