Սպորտ

«Բարսելոնա»-ն այս տարի չի կարողանա գնել Նեյմարին 

1 րոպեի ընթերցում

«Բարսելոնա»-ն այս տարի չի կարողանա գնել Նեյմարին 

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կատալոնական «Բարսելոնա»-ն չի կարողանա գնել ՊՍԺ-ի բրազիլացի հարձակվող Նեյմարին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է Cope-ն: Նեյմարի վերադարձը նախկին ակումբ այս շրջանում անհնարին է` հաշվի առնելով կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով ակումբում ստեղծված իրավիճակը:

Ավելի վաղ լուրեր կային, որ Ֆրանսիական ՊՍԺ-ի բրազիլացի հարձակվող Նեյմարը հրաժարվել է100միլիոն արժողությամբ նոր պայմանագրից՝ կատալոնական ակումբ վերադառնալու համար և պատրաստ է նույնիսկ50տոկոս ցածր աշխատավարձի,քան ստանում է հիմա փարիզյան ակումբում:

Բրազիլացին «Բարսելոնա»-ից հեռացել է 2017 թվականին և միացել ֆրանսիական ՊՍԺ-ին: «Բարսելոնա»-ի կազմում Նեյմարը հանդես է եկել 2013-17 թվականներին և դարձել է Իսպանիայի կրկնակի չեմպիոն, երեք անգամ տիրացել Իսպանիայի գավաթին, մեկական անգամ նվաճել Չեմպիոնների լիգայի, աշխարհի ակումբային առաջնության գավաթները և ՈՒԵՖԱ-ի սուպերգավաթը:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում