ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և գերմանական «Հոֆենհայմի» կիսապաշտպան Սարգիս Ադամյանը կարող է բաց թողնել ակումբի առաջիկա հանդիպումը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է «Բունդեսլիգա»-ի մամուլի ծառայությունը: Ադամյանը, ով նոր է ապաքինվել վնասվածքից, հնարավոր է չմասնակցի «Հոֆենհայմ»-ի և «Հերտա»-ի առաջիկա խաղին: Այդ հանդիպումը պլանավորված է մայիսի 16-ին:
Փետրվարի25-ին վիրահատել էին Ադամյանի աջ կոճը:Նա վերջին շրջանում բաց էր թողնում«Հոֆենհայմի» հանդիպումները:Ֆուտբոլիստը մինչ այս մասնակցել է16խաղի և դարձել է6գոլի հեղինակ:
Նա մարզումները վերսկսել է ապրիլի 14-ից:
Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը