Միջազգային

Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածության 10 հազարից ավելի նոր դեպք է գրանցվել

1 րոպեի ընթերցում

Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածության 10 հազարից ավելի նոր դեպք է գրանցվել

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 10 հազար 28-ով՝ ընդհանուրը դառնալով 242 հազար 271:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ ներկայացնելով կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբի տվյալները: Ըստ շտաբի տվյալների՝ վարակվածների թվի աճը կազմել է 4.3 տոկոս՝ նախորդ օրվա 4.9 տոկոսի դիմաց: Հաստատված նոր դեպքերից 4 հազար 461-ըախտանիշներչեն ունեցել:

Երկրում ապաքինվածների թիվն ավելացել է 4 հազար 491-ով՝ կազմելով 48 հազար 003: Այսպիսով, երկրում բուժվել է վարակվածների 19.8 տոկոսը:Վերջին մեկ օրում Ռուսաստանում մահացել է 96 մարդ: Կորոնավիրուսի հետևանքով, ընդհանուր առմամբ, երկրում մ ահացել է 2 հազար 212 մարդ:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում