«Ռեալ»-ը տնային հանդիպումները կանցկացնի իր մարզաբազայում
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մադրիդի «Ռեալ»-ը Լա լիգայի մրցաշրջանի մյուս հատվածի խաղերը կանցկացնի թիմի մարզաբազայի մարզադաշտում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է AS-ն: Այժմ թիմը մարզվում է «Ալֆրեդո դի Ստեֆանո»-ի անվան մարզաբազայում և հենց այդտեղ էլ կանցկացնի հանդիպումները մինչև 2021 թվականի հունվար ամիսը:
Նախօրեին հայտնի դարձավ, որ «Ռեալ»-ը մոտ երկու ամսվա դադարից հետո վերսկսել է մարզումները: Ֆուտբոլիստները կմարզվեն անհատական ծրագրով և շփում չեն ունենա միմյանց հետ:
Հիշեցնենք, որ Իսպանիայի ֆուտբոլի առաջնությունը կարող է վերսկսվել հունիսի 12-ին: Իսպանիայի ֆուտբոլի առաջնությունը դադարեցվեց մարտի 12-ին կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով:
Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը
Կարդացեք հոդվածը` Русский