ՈՒԵՖԱ-ն հերքում է. Չեմպիոնների լիգան և Եվրոպայի լիգան մյուս մրցաշրջանում կարող են փոփոխվել
1 րոպեի ընթերցում
![ՈՒԵՖԱ-ն հերքում է. Չեմպիոնների լիգան և Եվրոպայի լիգան մյուս մրցաշրջանում կարող են փոփոխվել](http://armenpress.am/resized/480/static/news/b/2020/05/1015052.jpg)
ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՈՒԵՖԱ-ն հերքել է լուրերն այն մասին, որ կարող է հաջորդ մրցաշրջանում կրճատել Եվրոպայի լիգայի և Չեմպիոնների լիգայի որակավորման փուլերը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ`այս մասին գրում է ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը: Նախօրեին միջազգային ԶԼՄ-ները գրում էին, որ ՈՒԵՖԱ-ն քննարկում է մի տարբերակ, ըստ որի թիմերը միմյանց միջև մի հանդիպում կանցկացնեն և այն էլ չեզոք դաշտում, իսկ եվրագավաթային խաղերի քանակը կկրճատվի:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՈՒԵՖԱ-ն լիահույս է` հունիս-հուլիս ամիսներին առանց երկրպագուների ավարտին կհասցվեն ազգային առաջնություննները, և ակումբները կկարողանան մասնացել Չեմպիոնների լիգային և Եվրոպայի լիգային:
Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով եվրոպական գրեթե բոլոր առաջնությունները դադարեցվեցին մարտի 13-ից սկսած: Միայն Բելառուսի առաջնությունն է ընթացքի մեջ:
Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը