Հասարակական

Ռոբերտ Քոչարյանը վիրահատվել է

1 րոպեի ընթերցում

Ռոբերտ Քոչարյանը վիրահատվել է

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում ստացիոնար բուժում անցնող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մայիսի 12-ի առավոտյան վիրահատվել է։

Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակից։

«Վիրահատությունն անցել է ըստ ծրագրվածի, նախագահ Քոչարյանի ինքնազգացողությունը բավարար է, նա գտնվում է բժիշկների մշտական հսկողության ներքո»,- նշեցին Քոչարյանի գրասենյակից։

Ավելի վաղ, «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում ասել էր, որ Քոչարյանը կենթարկվի դիագնոստիկ վիրահատության, որի արդյունքում կորոշվի՝ ինչ վիրահատություն կատարել։

Ռոբերտ Քոչարյանը ապրիլի 28-ին տեղափոխվել էր Իզմիրլյան բժշկական կենտրոն՝ հետազոտություն անցնելու համար։

Քոչարյանը կալանքի տակ է 2019 թվականի հունիսի 25-ից։

Կարեն Խաչատրյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում