1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սանկտ Պետերբուրգ քաղաքի հիվանդանոցներից մեկում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 5 մարդ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Ռուսաստանի ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ «Սուրբ Գեորգի» բուժահաստատությունում բուժվում են կորոնավիրուսով վարակված անձինք:
Հիվանդանոցից տարհանել են 150 հոգու, կրակը հնարավոր է եղել տեղայնացնել 10 քմ տարածքում: Նախնական վարկածով նշվում է, որ պատճառը կարող էր լինել էլեկտրալարերի անսարքությունը:
Ապրիլի վերջին առողջապահության հարցերով քաղաքային կոմիտեն հայտարարել էր, որ Սանկտ Պետերբուրգի բուժհաստատություններում, որոնցից է «Սուրբ Գեորգի»-ն, առանձնացվել են 5 հազար 483 մահճակալներ կորոնավիրուսով վարակվածների համար:
Մայիսի 9-ին հրդեհ էր բռնկվել նաև Մոսկվայի հիվանդանոցներից մեկում, որտեղ նույնպես բուժվում էին կորոնավիրուսով հիվանդներ: Հրդեհի հետևնաքով մեկպացիենտ մահացել է: Կատարվում է քննություն: