Հայաստանում տարվա առաջին եռամսյակում ծնվել է 7 578 երեխա

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետությունում 2020 թվականի հունվար-մարտ ամիսներին ընդհանուր առմամբ ծնվել է 7 578 երեխա․ նրանցից 3 038-ը՝ Երևանում, իսկ 4 540-ը՝ մարզերում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկանում ենք ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից։

Նշված ժամանակահատվածում ՀՀ մարզերից ամենաշատ ծնունդները գրանցվել են Արարատի մարզում՝ 644 երեխա:

Արմավիրի մարզում ընթացիկ տարվա առաջին եռամսյակում ծնվել է 641, Կոտայքում՝ 638 երեխա, Շիրակում՝ 569 երեխա, Լոռում՝ 566, Գեղարքունիքում՝ 502, Արագածոտնում՝ 316, Սյունիքում՝ 295, իսկ Տավուշում՝ 264 երեխա։

Ծնելիության մակարդակն ամենացածրը եղել է Վայոց ձորում, որտեղ ծնվել է 105 երեխա։

Երևանի քաղաքապետարանից մեզ հայտնեցին, որ 2020 թվականի հունվար-ապրիլ ամիսներին մայրաքաղաքում ծնվել է 6 362 երեխա՝ 3 275 տղա և 3 087 աղջիկ։

2019 թ. առաջին եռամսյակում ծնվածների թիվը կազմել է 7 952, իսկ 2018 թ.՝ 8 297 երեխա:

Լիլիթ Դեմուրյան

Հայերեն Русский

Կրթության համակարգի թվայնացման ուղղությամբ իրականացվել է մեծածավալ աշխատանք․ ԿԳՄՍ նախարար

Իրանի հետ պատերազմը շուտով կավարտվի. Թրամփ

Հայաստանի և Հնդկաստանի միջև կայացել են քաղաքական խորհրդակցություններ

Ուշակովը չի բացառել, որ Աբու Դաբիում եվրոպացիների հնարավոր ներկայությունը կբարդացնի Ուկրաինայի շուրջ բանակցությունները

ԹՊԿ անդամ երկրների ղեկավարները համատեղ հռչակագիր են ստորագրել Անկարայում

Արծվիկ Մինասյանն առաջարկում է հակամրցակցային համաձայնությունները բացահայտելու համար ԱԲ կիրառել

Ucom-ը COP17-ի Կապույտ գոտում ներկայացրել է բնության պահպանության գործում բիզնեսի մասնակցության իր փորձը

Ուսուցիչների կամավոր ատեստավորման արդյունքում կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ

Մերցը Սեուլում հայտարարել է, որ Գերմանիան և Եվրոպան պատրաստ են համագործակցել ասիական տնտեսությունների հետ

ՊԵԿ իրավաբանական վարչության պետի տեղակալը ներկայացրել է, թե ինչ փոփոխություններ են կատարվել հարկային վարչարարության ոլորտում