Սպորտ

«Ալաշկերտ»-ը ոչ ֆուտբոլային հաշվով հաղթել է ընկերական խաղում  

1 րոպեի ընթերցում

«Ալաշկերտ»-ը ոչ ֆուտբոլային հաշվով հաղթել է ընկերական խաղում  

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի առաջնության բարձրագույն խմբի թիմերը մարզումները վերսկսելուց հետո անցկացնում են նաև ընկերական հանդիպումներ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Ալաշկերտ»-ը առաջին ստուգողական խաղում 8:1 հաշվով հաղթեց «Վեստ Արմենիա»-ին: Առաջին կեսին հեթ-տրիկի հեղինակ դարձավ Ալեքսանդր Գլիշիչը, մեկական գոլ հեղինակեցին Տիագո Գալվաոն և Գուստավո Մարմենտինին, իսկ երկրորդ խաղակեսում դուբլ ձևակերպեց Նիկիտա Տանկովը, մեկ գոլ էլ գրանցվեց Դավիթ Գատիկոևի հաշվին:

«Ալաշկերտ»-ը հաջորդ ընկերական հանդիպումը կանցկացնի մայիսի 14-ին`մրցելով «Արարատ-Արմենիա»-ի հետ:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում