Սպորտ

Լա լիգան կվերսկսվի հունիսին 

1 րոպեի ընթերցում

Լա լիգան կվերսկսվի հունիսին 

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսպանիայի ֆուտբոլի առաջնությունը կարող է վերսկսվել հունիսի 12-ին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է AS-ն: Լա լիգայի նախագահը կարծիք է հայտնել, որ առաջին և երկրորդ լիգաները կվերսկսվեն և կեզրափակվեն միաժամանակ: Լա լիգայի բոլոր ակումբներն արդեն իսկ զգուշացվել են առաջնության հնարավոր վերսկսման ժամկետների մասին:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Իսպանիայի ֆուտբոլի առաջնության` Լա լիգայի, մյուս հատվածը չի չեղարկվի, և մրցաշրջանը կհասցվի ավարտին: Լիգան ավարտին հասցնելու հիմնական շարժառիթը եղել է ֆինանսական կողմը, քանի որ պանդեմիան լուրջ վնասներ է հասցրել Իսպանիային:

Իսպանիայի ֆուտբոլի առաջնությունը դադարեցվեց մարտի 12-ին կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում