ԼՀԿ կառավարման խորհուրդը հայտարարություն է տարածել ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Լուսավոր Հայաստան» կուսակցության կառավարման խորհուրդը հայտարարություն է տարածել մայիսի 8-ին Ազգային ժողովում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ խորհուրդն անդրադարձել է միջադեպի վերաբերյալ իշխանության կողմից հնչեցված արձագանքին:

«Բռնությունն արդարացվեց՝ փորձելով այն կապել ինչ-որ դավադիր «սադրանքի» հետ։ Ցավո՛ք, Վարչապետը ընդդիմադիր քննադատական խոսքը բնութագրեց որպես «քստմնելի սադրանք»՝ այդկերպ խրախուսելով չհամաձայնվողներին որակել որպես սադրիչներ։ Միտումնավոր ստեղծվեց այնպիսի մի իրավիճակ, երբ բռնության զոհն է մեղավորը, այլ ոչ թե իրականացնողը։ Ավելին, սեփական սխալներն ընդունելու և զղջալու փոխարեն, կոչ արվեց պայքարել հորինված «սադրանքի» կազմակերպիչների դեմ»,- նշված է հայտարարությունում:

Կուսակցության կառավարման խորհուրդը հայտնում է, որ կարելի է դիտել միջադեպի տեսագրությունները և համապատասխան եզրակացություններ անել, թե ովքեր են սադրանքի իրական հեղինակները:

««Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, հավատարիմ մնալով ժողովրդավարության, մարդու իրավունքների, իրավունքի գերակայության, նոր որակի քաղաքականություն կառուցելու իր սկզբունքներին, դատապարտում է կատարվածը։ Պետականաշինության ճանապարհին անհնար է լինելու լռեցնել մեզ և կանգնեցնել՝ նույնիսկ բռնի ուժ գործադրելով։ Մենք պատրաստ ենք դիմակայելու բոլոր մարտահրավերներին՝ հանուն վաղվա ժողովրդավար, հզոր, առաջադեմ, մրցունակ ու լուսավոր Հայաստանի Հանրապետության, որտեղ մարդը ոչ թե միջոց է, այլ՝ նպատակ»,- ասված է հայտարարությունում:

Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը չի մասնակցում մայիսի 11-ին շարունակվող ԱԺ հերթական նիստին:

ԱԺ դահլիճում մայիսի 8-ին «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանի և «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի միջև բանավեճը վերածվել էր ծեծկռտուքի: Նիստը ընդմիջվել էր:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովի նիստերի դահլիճում տեղի ունեցած ծեծկռտուքի միջադեպը համարել է ԼՀԿ-ի կողմից սադրանքի արդյունք, սակայն դատապարտել իր քաղաքական ուժին՝ այդ սադրանքին տրվելու համար, այն համարել հեղափոխությունից հետո իրենց ուժի ամենամեծ պարտությունը։

Հայերեն Русский

Պուտինը և Թրամփը հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են ԱԽՏՀ գագաթնաժողովում ՌԴ-ԱՄՆ-Չինաստան եռակողմ հանդիպման հնարավորությունը

ՀՀ վարչապետը ժամանել է Փարիզ

Զարուհի Բաթոյանն ընտրվեց ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ

Հայաստանն ու Իրանը բարեկամական մթնոլորտում քննարկում են բոլոր հարցերը. Սարգիս Խանդանյան

Թրամփը Սպիտակ տան իր մի քանի օգնականի 45 000 դոլար է նվիրել տոների կապակցությամբ. AP

Քննչական կոմիտեն տեսանյութ է հրապարակել Գագիկ Խաչատրյանի առանձնատան խուզարկությունից

Պատգամավորը չի բացառել սահմանազատման շուրջ պայմանավորվածության տրամաբանությունից որոշակի շեղումը՝ պայմանավորված ԹՐԻՓՓ-ի իրագործմամբ

ՆԱՏՕ-ի ակտիվությունն Արկտիկայում սպառնալիք է ստեղծում Ռուսաստանի անվտանգության համար. ՌԴ ԱԳՆ

Կառավարության նիստի օրը փոխվել է

Հայաստանում մի շարք ճանապարհներին առաջիկա օրերին երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի