Ucom-ում մեկնարկել է նորագույն iPhone SE-ի վաճառքը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ucom-ում մեկնարկել է նորագույն iPhone SE-ի վաճառքը։ Apple ընկերության «ամենաակտուլաներից ամենամատչելի» սմարթֆոնը հասանելի է աննախադեպ մատչելի՝ ընդամենը 289 900 դրամ գնով։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Ucom-ի մամուլի ծառայությունից, նոր iPhone SE-ն ներկայացված է iPhone 8-ի դիզայնով ու երեք գույնով՝ սև, սպիտակ և վառ կարմիր: Նորույթում վերականգնված է հանրահայտ գլխավոր մենյուի կոճակը՝ Touch ID v2 մատնահետքի սկաներով: Էկրանի չափը 4,7 դյույմ է, Retina HD որակի: SE-ի A13 Bionic պրոցեսորն ամենահզորն է շուկայի Apple սարքերի պրոցեսորներից, այն նաև տեղադրված է iPhone 11-ում և 11 Pro-ում: Մյուս առավելություններից են 12 մեգապիքսել հզորությամբ տեսախցիկը, անլար լիցքավորման հնարավորությունը և eSIM տեխնոլոգիան:

«Ուրախ եմ, որ Ucom-ն առաջիններից է ներկայացնում նոր սերնդի սմարթֆոնը։ Հիշեցնեմ, որ Ucom-ը Հայաստանում միակն է, որ տրամադրում է ներկառուցված էլեկտրոնային SIM քարտից օգտվելու հնարավորությունը։ eSIM ծառայությանը կարող եք բաժանորդագրվել Ucom-ի բոլոր սպասարկման կենտրոններում և այդպիսով լուծել մեկ iPhone-ում 2 SIM քարտ ունենալու խնդիրը», - նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Արա Սերգեյի Խաչատրյանը։

iPhone SE-ն հնարավոր է ձեռք բերել նաև Ucom Ունիվերսալ սակագնային պլաններից որևէ մեկին 24 ամսով բաժանորդագրվելու դեպքում։

Հայերեն English Русский

Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն

Սպիտակ տունը հայտարարել է, որ ընտրություններից հետո մտադիր չէ փոխել տնտեսական քաղաքականությունը

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է

Մարսի կորուսյալ աշխարհը, մոլորակների էվոլյուցիան ու տիեզերքում կյանքի որոնումները. հարցազրույց մոլորակագետ Բեթանի Էլմանի հետ

Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Խաղաղություն եւ անվտանգություն․ տարածաշրջանային փոխակերպվող իրողությունները» խորագրով քննարկմանը

Գևորգ Պապոյանն այցելել է «Hexa Machinery» մեքենաշինական գործարան՝ գործունեությանն ու առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով

Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումը

Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը

Կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

«Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը շարունակվում է Լոռու, Վայոց Ձորի և Արարատի մարզերում