Միջազգային

Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 10 հազար 699-ով

1 րոպեի ընթերցում

Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 10 հազար 699-ով

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 10 հազար 699-ով՝ դառնալով 187 հազար 589:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՏԱՍՍ գործակալությունը, ներկայացնելով կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբի տվյալները, հայտնում է, որ ընդհանուր առմամբ ապաքինվել է 26 հազար 608 մարդ, մահացածների թիվը 1723 է:

Կենտրոնական շտաբի տվյալներով, վարակվածների մենօրյա աճի տեմպը կազմում է 6 տոկոս, ինչը վարակի բռնկումից ի վեր ամենացածր ցուցանիշն է:

Նշվում է, որ վարակվածության նոր դեպքերից 78.9 տոկոսի մոտ ախտանշաններ չեն եղել:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում