Վերաբացվել են Ucom-ի վաճառքի և սպասարկման բոլոր կենտրոնները

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ucom ընկերության բոլոր վաճառքի և սպասարկման կենտրոնները վերսկսել են բնականոն աշխատանքը՝ պայմանավորված արտակարգ իրավիճակում պարետի՝ մի շարք ոլորտների գործունեության սահմանափակումների կրճատման վերաբերյալ որոշմամբ։ Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին «Յուքոմ» ընկերությունից, վերաբացման նախօրեին իրականացվել են կորոնավիրուսային վարակը կանխարգելող անհրաժեշտ բոլոր միջոցառումները։ Տարածքները պարբերաբար ախտահանվում և օդափոխվում են, սպասարկող անձնակազմին տրամադրվել են բժշկական դիմակներ, ձեռնոցներ և հակաբակտերիալ նյութեր։

«Մեր աշխատակիցներն այսօր անում են ամեն ինչ, որպեսզի վերականգնենք Ucom-ի բնականոն աշխատանքը։ Ես դրական եմ գնահատում առաջընթացը, ու այսօր բոլոր սպասարկման սրահները բացվելու են։ Վերջին մի քանի օրվա ընթացքում մեծածավալ աշխատանք է իրականացվել․ ախտահանվել են սրահները, տրամադրվել են անհրաժեշտ բոլոր պարագաներն, որպեսզի անվտանգ միջավայր ստեղծվի թե՛ մեր աշխատակիցների, և թե՛ սիրելի հաճախորդների համար։ Շնորհակալություն, որ մեզ հետ եք», - նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Արա Սերգեյի Խաչատրյանը։

«Հիշեցնենք նաև, որ զուգահեռաբար գործում է Ucom-ի առցանց խանութը, որտեղ ցուցադրված բոլոր առկա ապրանքատեսակներն առաքվում են թե՛ Երևանում, և թե՛ մարզերում։ Երևանում առաքումն իրականացվում է 1 աշխատանքային օրվա ընթացքում, իսկ մարզերում՝ 3։ Առցանց խանութում հնարավոր է նաև բաժանորդագրվել Ucom շարժական կապի ծառայություններին։

Հավելենք, որ իրենց և իրենց մտերիմների առողջության մասին մտահոգվող բոլոր բաժանորդները կարող են օգտվել Ucom-ի կողմից առաջարկվող առցանց սպասարկման և վճարման բոլոր միջոցերից՝ Google Play-ից կամ App Store-ից ներբեռնելով Ucom և uPay հավելվածները»,- ասված է ընկերության տարածած հաղորդագրության մեջ։

Հայերեն English Русский

Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն

Սպիտակ տունը հայտարարել է, որ ընտրություններից հետո մտադիր չէ փոխել տնտեսական քաղաքականությունը

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է

Մարսի կորուսյալ աշխարհը, մոլորակների էվոլյուցիան ու տիեզերքում կյանքի որոնումները. հարցազրույց մոլորակագետ Բեթանի Էլմանի հետ

Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Խաղաղություն եւ անվտանգություն․ տարածաշրջանային փոխակերպվող իրողությունները» խորագրով քննարկմանը

Գևորգ Պապոյանն այցելել է «Hexa Machinery» մեքենաշինական գործարան՝ գործունեությանն ու առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով

Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումը

Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը

Կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

«Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը շարունակվում է Լոռու, Վայոց Ձորի և Արարատի մարզերում