Սպորտ

«Ռոմա»-ն վերսկսում է մարզումները  

1 րոպեի ընթերցում

«Ռոմա»-ն վերսկսում է մարզումները  

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալական «Ռոմա»-ն վերսկսում է մարզումային գործընթացը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում են իտալական ԶԼՄ-ները: «Գայլերը» թեստեր են հանձնել և անցել մարզումների: Նրանք կմարզվեն առանձին խմբերով` պահպանելով սոցիալական հեռավորությունն ու անվտանգության նորմերը:

Ավելի վաղ` Իտալիայի կառավարությունը որոշել էր թույլատրել ակումբներին վերսկսել մարզումները մայիսի 4-ից: Մարզումները կանցկացվեն ակումբներ մարզաբազաներում:

Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով մարտի 13-ին դադարեցվել է Իտալիայի առաջնությունը: Վերսկսվելու դեպքում այն կանցկացվի առանց հանդիսականների:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում