Գարիկն ու Սոնան նորովի են մեկնաբանել «Գարուն ա» ստեղծագործությունը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոմիտասի մշակմամբ մեզ հասած հայկական ժողովրդական երգերը հաճախ են հնչում տարբեր գործիքավորմամբ ու մոտեցմամբ: Բացառություն չէ «Գարուն ա» ստեղծագործությունը, որին անդրադարձել են Գարիկ Պապոյանն ու Սոնա Ռուբենյանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` երգը դուետի մեկնաբանությամբ հասանելի է համացանցում:

Գործիքավորումն իրականացրել է Գարիկ Պապոյանը, բաս կիթառահարը Դավիթ Պարոնիկյանն է, կիթառահարը՝ Գարիկ Պապոյանը, հարվածային գործիքներ է նվագում Դավիթ Գևորգյանը:

ԳարիկՊապոյաննուՍոնաՌուբենյանը2017թվականիցկազմելեն«Գարիկ&Սոնա»խումբը:Նրանքներկայացնումենհինունորհայկականերգերիվերամշակվածտարբերակներ,հանդեսենգալիսհամերգներով: 2017թվականինԳարիկնուՍոնանՀանրայինհեռուստաընկերության«Երգերգոց»հաղորդմանշրջանակումներկայացրելենԷդգարԷլբակյանկրտսերի«Լուսին»երգը,որը2018թվականինՀՀմշակույթինախարարության«Ծիծեռնակ»մրցանակաբաշխության ժամանակ ճանաչվելէ«Տարվահիթ»:

Հայերեն