Սպորտ

Մխիթարյանն ուզում է մնալ Հռոմում 

2 րոպեի ընթերցում

Մխիթարյանն ուզում է մնալ Հռոմում 

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը ցանկություն ունի մնալու «Ռոմա»-ում և այդ մասին հայտնել է «Արսենալ»-ին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է Corriere dello Sport-ը։ Մխիթարյանն իր գործակալին հայտնել է, որ ինքն ուզում է մնալ Հռոմում և Ռայոլան պետք է բանակցի «Արսենալ»-ի հետ: Հայ կիսապաշտպանին դուր է գալիս աշխատանքը մայրաքաղաքային ակումբում և մարզիչ Ֆոնսեկայի հետ:

Ավելի վաղ տեղեկություններ կային,որ«Ռոմա»-ի մարզական տնօրեն Ջանլուկա Պետրաչիի բանակցություններն անգլիական ակումբի հետ դրական արդյունք են տվել:

Մխիթարյանի վարձակալության պայմանագիրը«Ռոմա»-ի հետ նախատեսված էր մինչև հունիսի30-ը:Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով առաջնությունը դադարեցված է,և վերսկսկվելու հստակ ժամկետներ չկան,բայց Պետրաչիի բանակցության արդյունքում Մխիթարյանը թիմում կմնա մինչև մրցաշրջանի ավարտը`անկախ նրանից,թե երբ այն կավարտվի:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանն այս մրցաշրջանի սկզբում «Արսենալ»-ից վարձավճարով տեղափոխվեց«Ռոմա»:Ֆուտբոլիստն այս ընթացքում դարձել է6գոլի և3գոլային փոխանցման հեղինակ:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում