Սպորտ

Մխիթարյանը Ինստագրամի ուղիղ միացմամբ կշփվի հայ երկրպագուների հետ

1 րոպեի ընթերցում

Մխիթարյանը Ինստագրամի ուղիղ միացմամբ կշփվի հայ երկրպագուների հետ

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ և իտալական «Ռոմա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Ինստագրամի ուղիղ միացմամբ կշփվի երկրպագուների հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մայիսի 8-ին՝ Երևանի ժամանակով 21։00-ին, «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի (COAF) Ինստագրամի էջի հյուրը Հայաստանին բազում գոլեր պարգևած, աշխարհահռչակ հայ ֆուտբոլիստ, ՀՀ ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ, Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան Հենրիխ Մխիթարյանն է, ով ներկայումս խաղում է իտալական «Ռոմա» ակումբի կազմում։ Հարցազրույցը կլինի հայերեն։

Մխիթարյանը Հայաստանի ազգային հավաքականի լավագույն ռմբարկուն է, իսկ 2015 թվականից՝ ավագը։ Ներկայումս հանդես է գալիս իտալական «Ռոմա» ֆուտբոլային ակումբում։ Ունի Երևանի պատվավոր քաղաքացու կոչում (2012)[7]։ Ութ անգամ (յոթ անգամ անընդմեջ) դարձել է Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ (2009, 2011, 2012, 2013, 2014, 2015, 2016, 2017 թվականներին)։ Համարվում է Հայաստանի ազգային հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն՝ 86 խաղում խփած 29 գնդակով։ Հանդիսանում է միակ հայ ֆուտբոլիստը, որը խաղացել է Անգլիայի Պրեմիեր Լիգայում:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում