Բունդեսլիգայի մեկնարկը նորից հետաձգվել է 

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի ֆուտբոլի առաջնության վերսկսումը նորից հետաձգվել է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում են գերմանական ԶԼՄ-ները: Գերմանական իշխանությունները ֆուտբոլային ակումբներին պահանջներ են ներկայացրել, ըստ որոնց, մինչ առաջնությունը վերսկսելը բոլոր թիմերն ամբողջ կազմով պետք է 2 շաբաթով ինքնամեկուսացվեն: Միայն այդ դեպքում Բունդեսլիգան կարող է վերսկսվել:

Նախօրեին հայտնի էր դարձել, որ Բունդեսլիգան կվերսկսվի մայիսի 15-ին: Սակայն, եթե ակումբները անցնեն երկշաբաթյա կարանտինի, ապա առաջնությունը կարող է վերսկսվել միայն մայիսի վերջին:

Բունդեսլիգայի մի շարք ակումբներ սկսել են մարզումներն իրենց բազաներում:Խաղերը կանցնեն առանց հանդիսականների,ակումբներից յուրաքանչյուրից մարզադաշտում կլինի126անձ,այդ թվում՝ ֆուտբոլիստները:Իսկ լրագրողներից տրիբունաներում կլինի միայն30ներկայացուցիչ:

Գերմանական Բունդեսլիգան դադարեցվել է կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը

Հայերեն Русский