«Արարատ»-ը երկու ընկերական հանդիպում կանցկացնի
1 րոպեի ընթերցում
![«Արարատ»-ը երկու ընկերական հանդիպում կանցկացնի](http://armenpress.am/resized/480/static/news/b/2020/05/1014305.jpg)
ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի «Արարատ» ֆուտբոլային ակումբը մարզումների ընթացքում երկու ընկերական հանդիպում կանցկանցի:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
«Արարատը» շարունակում է մարզումները՝ պատրաստվելով մցաշրջանի վերսկսմանը: Առաջիկայում նախատեսված է երկու ընկերական հանդիպում: Մայիսի 6-ին մրցելու ենք Հայաստանի առաջին խումբը ներկայացնող «Մասիսի» հետ:
Հաջորդ հանդիպումը նախատեսված է մայիսի 9-ին: Մրցակիցը լինելու է Բարձրագույն խմբում հանդես եկող «Գանձասար-Կապանը»:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՀՀ պարետատան և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն, ըստ որի ՀՀ Բարձրագույն և Առաջին խմբերի ակումբները կարող են վերսկսել մարզումները ապրիլի 23-ից:
Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը