ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: NBAնախկին աստղ և քառակի չեմպիոնի Թոնի Պարկերը հաստատում է լուրերն այն մասին, որ ինքը կդառնա ֆրանսիական«Լիոն»ֆուտբոլային ակումբի նախագահ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է The Undefeated-ը: Պարկերը հավելել է, որ իր համար մեծ պատիվ է նման ակումբը ղեկավարելը:
«Լիոն»-ի ներկայիս նախագահ Ժան Միշել-Օլանը զբաղեցրած պաշտոնից կարող է հեռանալ 2023թվականին:
Ակումբը ստեղծվել է1899թվականին:Այն բազմաթիվ անգամ մասնակցել է Չեմպիոնների լիգային,իսկ2009-2010մրցաշրջանում հասել է կիսաեզրափակիչ փուլ։
Թոնի Պարկերը NBA-ի քառակի չեմպիոն է, նա 6 անգամ մասնակցել է «Բոլոր աստղերի» խաղին, Ֆրանսիայի հավաքականի կազմում 2013 թվականին հաղթել է Եվրոպայի առաջնությունում:
Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը