Ռոնալդուն վերադարձել է Իտալիա 

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրինի «Յուվենտուս»-ի պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն վերադարձել է Իտալիա:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում էFootball Italia-ն: Ռոնալդուի մասնավոր ինքնաթիռը ժամանել է Թուրին մայիսի 4-ին: Երկու շաբաթ ինքնամեկուսացումից հետո Ռոնալդուն կմիանա «Յուվենտուս»-ին` մարզումների համար:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Իտալիայի կառավարությունը որոշել է թույլատրել ակումբներին վերսկսել մարզումները մայիսի 4-ից: Մարզումները կանցկացվեն ակումբների մարզաբազաններում` առանձին փոքր խմբերով և պահպանելով սոցիալական հեռավորություն:

Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով Իտալիայի առաջնությունը դադարեցվել է մարտի 13-ին: Վերսկսվելու դեպքում այն կանցկացվի առանց հանդիսականների:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը

Հայերեն Русский