Սպորտ

Պրեմիեր լիգայի որոշ հանդիպումներ կարող են ցուցադրվել Youtube-ով 

1 րոպեի ընթերցում

Պրեմիեր լիգայի որոշ հանդիպումներ կարող են ցուցադրվել Youtube-ով 

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անգլիայի ֆուտբոլի առաջնության` Պրեմիեր լիգայի որոշ խաղեր կարող են հեռարձակվել Youtube-ով և անվճար:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է The Sun-ը: Առաջնության խաղերի հիմնական մասը կհեռարձակվի Sky Sport և BT հեռուստաալիքներով, սակայն մի քանի հանդիպումներ էլ կցուցադրվեն Youtube-ով:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ անգլիական Պրեմիեր լիգան ներկայացնող ակումբները կողմ են մրցաշրջանը վերսկսելուն: Այժմ Պրեմիեր լիգայի կազմակերպիչներն աշխատանքներ են տանում կառավարությունից թույլտվություն ստանալու ուղղությամբ: Անգլիայում մարզումային գործընթացն էլ կարող է սկսվել մայիսի 18-ից:

Ապրիլի 3-ին Անգլիայի ֆուտբոլի առաջնությունը կրկին անժամկետ հետաձգվեց: Ի սկզբանե պլանավորվում էր այն վերսկսել ապրիլի 30-ին: Սակայն կազմակերպիչները մտադիր են առաջնությունը շարունակել միայն կորոնավիրուսի պանդեմիայի նահանջից հետո: Անգլիայի ֆուտբոլի առաջնությունը դադարեցվել էր մարտի 13-ին` կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում