Սպորտ

ՈՒԵՖԱ-ի նախագահը հույս է հայտնել, որ մեծ ֆուտբոլը շուտով կվերադառնա 

1 րոպեի ընթերցում

ՈՒԵՖԱ-ի նախագահը հույս է հայտնել, որ մեծ ֆուտբոլը շուտով կվերադառնա 

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի եվրոպական ասոցացիայի` ՈՒԵՖԱ-ի, նախագահ Ալեքսանդր Չեֆերինը կարծիք է հայտնել, որ մեծ ֆուտբոլի վերադարձը մոտ է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Չեֆերինը հույս է հայտնել, որ կորոնավիրուսի պանդեմիան շուտով կհաղթահարվի: «Հին ու բարի ֆուտբոլը շատ շուտով կվերադառնա: Այն որոշ ժամանակ փոխված կլինի, սակայն կարճ ժամանակ անց նույնը կդառնա: Մենք պետք է հետևենք կառավարությունների որոշումներին»,-ասել է ՈՒԵՖԱ-ի նախագահը:

Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով դադարեցված են եվրոպական առաջնությունները` բացառությամբ Բելառուսի առաջնության:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում