Պրեմիեր լիգան հաջորդ մրցաշրջանում կարող է անցկացվել առանց երկրպագուների
1 րոպեի ընթերցում
![Պրեմիեր լիգան հաջորդ մրցաշրջանում կարող է անցկացվել առանց երկրպագուների](http://armenpress.am/resized/480/static/news/b/2020/05/1014182.jpg)
ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անգլիայի ֆուտբոլի առաջնությունը կարող է հաջորդ մրցաշրջանում անցկացվել առանց երկրպագուների:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է Sky Sport-ը: Պրեմիեր լիգայի ակումբների ղեկավարներն այն կարծիքին են, որ ֆուտբոլն իր նախկին վիճակին կբերվի միայն այն ժամանակ, երբ գտնվի կորոնավիրուսի պատվաստանյութը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ անգլիական Պրեմիեր լիգան ներկայացնող ակումբները կողմ են մրցաշրջանը վերսկսելուն: Այժմ Պրեմիեր լիգայի կազմակերպիչներն աշխատանքներ են տանում կառավարությունից թույլտվություն ստանալու ուղղությամբ:Անգլիայում մարզումային գործընթացն էլ կարող է սկսվել մայիսի 18-ից:
Հիշեցնենք,որ ապրիլի3-ին Անգլիայի ֆուտբոլի առաջնությունը կրկին անժամկետ հետաձգվեց:Ի սկզբանե պլանավորվում էր առաջնությունը վերսկսել ապրիլի30-ին:Սակայն կազմակերպիչները մտադիր են առաջնությունը շարունակել միայն կորոնավիրուսի պանդեմիան նահանջելուց հետո:Անգլիայի ֆուտբոլի առաջնությունը դադարեցվել էր մարտի13-ին`կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով:
Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը