«Արսենալ»-ը պատրաստ է հրաժարվել Հենրիխ Մխիթարյանից
1 րոպեի ընթերցում
![«Արսենալ»-ը պատրաստ է հրաժարվել Հենրիխ Մխիթարյանից](http://armenpress.am/resized/480/static/news/b/2020/05/1014180.jpg)
ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոնդոնի «Արսենալ» ֆուտբոլային ակումբը պատրաստ է հրաժարվել Հենրիխ Մխիթարյանից:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է Mirror-ը: Ըստ պարբերականի, մայրաքաղաքային ակումբի ղեկավարությունը կվաճառի հայ կիսապաշտպանի տրանսֆերը, եթե ստանա 10 միլիոն ֆունտ:
Ավելի վաղ տեղեկություններ կային, որ «Ռոմա»-ի մարզական տնօրեն Ջանլուկա Պետրաչիի բանակցություններն անգլիական ակումբի հետ դրական արդյունք են տվել: Մխիթարյանի վարձակալության պայմանագիրը «Ռոմա»-ի հետ նախատեսված էր մինչև հունիսի 30-ը: Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով առաջնությունը դադարեցված է, և վերսկսկվելու հստակ ժամկետներ չկան, բայց Պետրաչիի բանակցության արդյունքում Մխիթարյանը թիմում կմնա մինչև մրցաշրջանի ավարտը` անկախ նրանից, թե երբ այն կավարտվի:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանն այս մրցաշրջանի սկզբում «Արսենալ»-ից վարձավճարով տեղափոխվեց «Ռոմա»: Հայ ֆուտբոլիստն այս ընթացքում դարձել է 6 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ:
Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը