Հասարակական

Ռոբերտ Քոչարյանը կենթարկվի դիագնոստիկ վիրահատության

1 րոպեի ընթերցում

Ռոբերտ Քոչարյանը կենթարկվի դիագնոստիկ վիրահատության

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կենթարկվի դիագնոստիկ վիրահատության, որի արդյունքում կորոշվի՝ ինչ վիրահատություն կատարել։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանը։

«Վիրահատությունը կլինի մի քանի օրից, չեմ կարող հստակ օր ասել, մինչև որ հետազոտությունները, կոնսերվատիվ դեղորայքային բուժումը, նախավիրահատական պատրաստությունն ավարտվեն»,- նշեց Չարչյանը։

Ռոբերտ Քոչարյանը ապրիլի 28-ին տեղափոխվել էր Իզմիրլյան բժշկական կենտրոն՝ հետազոտություն անցնելու համար։

Քոչարյանը կալանքի տակ է2019թվականի հունիսի25-ից։Դատարանը մայիսի 13-ին կհրապարակի Քոչարյանի պաշտպանների երեք միջնորդությունների վերաբերյալ որոշումը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում