Սպորտ

ՊՍԺ-ն Ֆրանսիայի ֆուտբոլի չեմպիոնն է

1 րոպեի ընթերցում

ՊՍԺ-ն Ֆրանսիայի ֆուտբոլի չեմպիոնն է

ԵՐԵՎԱՆ, 30 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի ֆուտբոլի առաջնությանը չեմպիոնը ՊՍԺ-ն է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` քանի որ Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան որոշել էր ժամանակից շուտ եզրափակել մրցաշրջանը, երկրի չեմպիոն հերթական անգամ հռչակվել է Փարիզը ներկայացնող ՊՍԺ-ն:

Իսկ հաջորդ մրցաշրջանում Չեմպիոնների լիգայում հանդես կգան ՊՍԺ-ն, «Մարսել»-ը և «Ռեն»-ը: Եվրոպայի լիգայի ուղագրեր նվաճել են «Լիլ»-ը, «Ռեյմս»-ը և «Նիցա»-ն:

Նախօրեին հայտնի դարձավ, որ Ֆրանսիայի ֆուտբոլի առաջնությունը եզրափակվեց ժամանակից շուտ: Ֆեդերացիան 2019/20 մրցաշրջանը ժամանակից շուտ եզրափակեց կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով: Այժմ Լիգա 1-ի կազմակերպիչները մտածում են հաջորդ մրցաշրջանի հնարավոր մեկնարկի ժամկետների մասին:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում