Միջազգային

Եվրամիությունում քաղաքական ապաստան ստանալու դիմումների քանակը զգալի նվազել է

1 րոպեի ընթերցում

Եվրամիությունում քաղաքական ապաստան ստանալու դիմումների քանակը զգալի նվազել է

ԵՐԵՎԱՆ, 30 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիությունում քաղաքական ապաստան ստանալու համար դիմումների քանակը մարտին կիսով չափ նվազել է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, «Deutsche Welle»-ն նշում է, որ Ապաստանի աջակցության եվրոպական բյուրոն տեղեկացրել է՝ԵՄ անդամ երկրներում, ինչպես նաև Նորվեգիայում, Շվեյցարիայում, Լիխտենշտայնում և Իսլանդիայում մարտին եղել է 34 հազար 737 հայտ: Ինչը 43 տոկոսով քիչ է փետրվարից և հունվարից: Դրա պատճառը սահմանափակումներն են, փակ սահմանները՝ կապված կորոնավիրուսի հետ:

Նշվում է, որ հունվարին և փետրվարին գրանցվել էր դիմումների 15 տոկոս աճ նախորդ տարվա նույն ժամանակհ տվածի համեմատ: Թե հունվարին, թե փետրվարին գրանցվել էր 60 հազար հայտ:

Նոր կորոնավիրուսի առաջացրած հիվանդության բռնկումը 2019-ի վերջին գրանցվել է Կենտրոնական Չինաստանում, այնուհետև տարածվել 210-ից ավելի երկրում: Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից ճանաչվել է համավարակ (պանդեմիա)։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում