Եվրոպա

Գերմանիան Ուկրաինային ռազմական օգնության նոր փաթեթ է մատակարարել

2 րոպեի ընթերցում

Գերմանիան Ուկրաինային ռազմական օգնության նոր փաթեթ է մատակարարել

ԵՐԵՎԱՆ, 19 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բեռլինը Կիևին է փոխանցել ևս մեկ IRIS-T SLS հակաօդային պաշտպանության համակարգ (դրանց ընդհանուր թիվը երեք է), հրետանային արկեր, անօդաչու թռչող սարքեր և այլ զինատեսակներ։

«Արմենպրես»-ի փոխացմամբ՝ այս մասին է վկայում Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնության՝ օգոստոսի 19-ին թարմացված ցանկը, որը հրապարակվել է Գերմանիայի կառավարության կայքում։

Նոր փաթեթը, բացի IRIS-T SLS զենիթահրթիռային համալիրից, ներառում է 14 հազար 155 մմ տրամաչափի հրետանային արկ, 10 վերջրյա անօդաչու թռչող սարք, 26 Vector հետախուզական անօդաչու թռչող սարք՝ պահեստամասերով, 6 HMEE բեռնիչ և Bergepanzer 2 զրահապատ ավտոմեքենա: Բացի այդ, փոխանցվել է 700 հատ MK 556 ավտոմատ հրացան, 10 հատ HLR 338 դիպուկահար հրացան՝ փամփուշտներով, 50 հատ CR 308 հրացան, 55 հազար դեղարկղ առաջին օգնության համար, ինչպես նաև պայթյունավտանգ առարկաների վնասազերծման միջոցներ։

«Հաղորդումները, որոնցում ներկայացվում է, թե մենք կսահմանափակենք օգնությունը, պարզապես ճիշտ չեն», - ճեպազրույցում Գերմանիայի նախարարների կաբինետի խոսնակ Վոլֆգանգ Բյուխների խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը: 

Նա նշել է, որ կանցլեր Օլաֆ Շոլցի խոստումը, որ Գերմանիայի օգնությունն Ուկրաինային կշարունակվի այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ լինի, «նախկինի նման ուժի մեջ է»։

Օգոստոսի 17-ին Frankfurter Allgemeine Sonntagszeitung թերթը գրել էր, որ Գերմանիան պետք է սահմանափակի ռազմական օգնությունն Ուկրաինային, քանի որ, բյուջեի պլանավորման համաձայն, ներկայում այդ նպատակների համար նոր դրամական միջոցներ չկան: 

Գերմանիան Ուկրաինային զենքի մատակարարման ծավալներով երկրորդն է ԱՄՆ-ից հետո։ Բեռլինը մինչ այժմ միջոցներ է հատկացրել Կիևին ռազմական աջակցության համար և մոտավորապես 28 մլրդ եվրոյի չափով ապագա ծախսերի պարտավորություն է ստանձնել:

2025 թվականի բյուջեի նախագծի համապատասխան՝ Ուկրաինային ռազմական աջակցության համար կհատկացվի 4 միլիարդ եվրո, ինչը կիսով չափ քիչ է, քան 2024 թվականին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում