ԵՐԵՎԱՆ, 30 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մադրիդի «Ռեալ»-ի լեգենդար ֆուտբոլիստ Ռաուլը կշարունակի աշխատանքը «արքայական ակումբի» երկրորդ թիմի հետ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է Marca-ն:
«Ռեալ»-ի ղեկավարությունը որոշում է կայացրել, որ Ռաուլը հաջորդ մրցաշրջանում ևս կմնա «Կաստիլիա»-ի գլխավոր մարզչի դերում:
Ռաուլ մարզչական աշխատանքի անցել է 2018 թվականից և մինչ այս աշխատել է «Ռեալ»-ի Մ15 տարեկանների թիմում: «Կաստիլիա»-ի գլխավոր մարզչի պաշտոնին անցնել է 2019 թվականից:
Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը