Ֆրանսիայի ֆուտբոլի առաջնությունը եզրափակվեց ժամանակից շուտ
1 րոպեի ընթերցում
![Ֆրանսիայի ֆուտբոլի առաջնությունը եզրափակվեց ժամանակից շուտ](http://armenpress.am/resized/480/static/news/b/2020/04/1013794.jpg)
ԵՐԵՎԱՆ, 29 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի ֆուտբոլի առաջնությունը ժամանակից շուտ եզրափակվեց: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: Ֆեդերացիան 2019/20 մրցաշրջանը ժամանակից շուտ եզրափակեց կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով: Այժմ Լիգա 1-ի կազմակերպիչները մտածում են հաջորդ մրցաշրջանի հնարավոր մեկնարկի ժամկետների մասին:
Նախօրեին էլ Արգենտինայի ֆուտբոլի առաջնությունը ժամանակից շուտ ավարտվեց, սակայն հայտնի չէ՝ որևէ ակումբ կհռչակվի երկրի չեմպիոնի թե, ոչ:
Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը