Սպորտ

Պրեմիեր լիգան հնարավոր է կվերսկսվի հունիսի 13-ին

1 րոպեի ընթերցում

Պրեմիեր լիգան հնարավոր է կվերսկսվի հունիսի 13-ին
ԵՐԵՎԱՆ, 29 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անգլիայի ֆուտբոլի առաջնությունը կարող է շարունակվել հունիսից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է Mirror-ը: Պրեմիեր լիգան պլանավորվում է վերսկսել հունիսի 13-ին: Այժմ առաջնության կազմակերպիչները ձգտում են երկրի կառավությունից թույլտվություն ստանալ թիմերի մարզումները վերսկսելու համար:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Պրեմիեր լիգայում հանդես եկող բոլոր ֆուտբոլիստները էլեկտրոնային նամակ էին ստացել, որում նշված է եղել 4 կետ: Ֆուտբոլիստները մայիսի սկզբին պետք է սկսեն տնային մարզումները, պատրաստվեն մայիսի վերջին ամբողջական բազային մարզումներին, ամռանը ոչ մի արտերկրյա ճանապարհորդություն չկատարեն և ակումբների բազա ներկայանան առավելագույնը 48 ժամվա ընթացքում:

Հիշեցնենք, որ ապրիլի 3-ին Անգլիայի ֆուտբոլի առաջնությունը կրկին անժամկետ հետաձգվեց: Ի սկզբանե պլանավորվում էր առաջնությունը վերսկսել ապրիլի 30-ին: Սակայն կազմակերպիչները մտադիր են առաջնությունը շարունակել միայն կորոնավիրուսի պանդեմիայի նահանջելուց հետո: Անգլիայի ֆուտբոլի առաջնությունը դադարեցվել էր մարտի 13-ին` կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում