Սպորտ

Լա լիգան կարող է վերսկսվել հունիսի սկզբին 

1 րոպեի ընթերցում

Լա լիգան կարող է վերսկսվել հունիսի սկզբին 

ԵՐԵՎԱՆ, 29 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսպանիայի ֆուտբոլի առաջնությունը կարող է վերսկսվել հունիս ամսվա ընթացքում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը հստակեցրել է, թե ինչպես կընթանա հետկարանտինային մարզումային շրջանը: Մայիսի 4-ից ֆուտբոլիստները կարող են սկսել անհատական մարզումները, մայիսի 18-ից ակումբները կարող են ոչ մեծ խմբերով անցնել ընդհանուր մարզումների: Իսկ ահա արդեն հունիսի 1-ից թիմերին կթույլատրվի ընդհանուր մարզումը: Լա լիգան կարող է վերսկսվել հունիսի 5-ին կամ հունիսի 12-ին:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Իսպանիայի ֆուտբոլի առաջնության` Լա լիգայի, մյուս հատվածը չի չեղարկվի, և մրցաշրջանը կհասցվի ավարտին: Իսպանական բարձրագույն լիգայի, Ֆուտբոլի թագավորական ֆեդերացիայի և Իսպանիայի սպորտի խորհուրդի քննարկման արդյունքում նե հանգել այս եզրակացությանը: Լիգան ավարտին հասցնելու հիմնական շարժառիթը եղել է ֆինանսական կողմը, քանի որ պանդեմիային լուրջ վնասներ է հասցրել Իսպանիային:

Իսպանիայի ֆուտբոլի առաջնությունը դադարեցվեցմարտի 12-ին կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում