Տիգրան Ավինյանը դրական գնահատեց Հայաստանում արտակարգ դրության օրերին ԱԳՆ աշխատանքը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ փոխվարչապետ, արտակարգ դրության ռեժիմի պարետ Տիգրան Ավինյանը դրական է գնահատում Հայաստանում նոր տիպի կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով հայտարարված արտակարգ դրության օրերին Արտաքին գործերի նախարարության աշխատանքը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Ավինյանն ասաց «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի (ՔՈԱՖ) ինստագրամյան «INSTALIVE» զրուցաշարի ժամանակ։

«Նախարարությունը տարբեր միջոցներով կարողացավ կազմակերպել արտասահմանում գտնվող մեր հայրենակիցների վերադարձը դեպի Հայաստանի Հանրապետություն։ Կարծում եմ, որ պետական կառավարման համակարգն իր դրական կողմերով հանդես եկավ։ Այս օրերին մեր առջև ծառացած մարտահրավերները տարաբնույթ են եղել, սակայն այդ համակարգը նման սթրեսի դեռ չէր ենթարկվել։ Մենք սկզբում ունեինք բավականին մտահոգիչ փաստարկներ, որ պետական համակարգը չի կարողանա բավարար չափով դիմակայել, բայց, այնուամենայնիվ, կատարվեց կազմակերպչական բավականին լավ աշխատանք»,- նշեց Ավինյանը և հավելեց, որ ամենակարևոր խնդիրներից են եղել իրավական կարգավորումները։

ՀՀ փոխվարչապետը շեշտեց, որ այս ընթացքում ամենակարևոր ձեռքբերումներից է եղել այն, որ հնարավոր է եղել լուծել առողջապահական համակարգի կարողությունների խնդիրը։

«Մենք ունենք բժիշկների պոտենցիալ թվաքանակի խնդիր, որովհետև այդ կարողությունները միայն թոքերի արհեստական շնչառության սարքավորումները և մահճակալները չեն, դրանք նաև մարդիկ են։ Առողջապահության նախարարության արդյունավետ աշխատանքի շնորհիվ ձեռնարկվեցին վերապատրաստման արագացված կուրսեր և կարելի է ասել, որ նույնիսկ երիտասարդ ուսանողները որոշ չափով պատրաստ դարձան սպասարկելու նմանատիպ հիվանդների»,- ասաց Տիգրան Ավինյանը։

Նրա խոսքով՝ ընդհանուր առմամբ սրանք են եղել աշխատանքային հիմնական խնդիրները որոնց հանդիպել է արտակարգ դրության օրերին։ ՀՀ փոխվարչապետը նաև անկեղծացավ և ընդգծեց, որ անձնական խնդիրներից է եղել այն, որ ընտանիքին բավարար չափով չի տեսել, սակայն իր կարծիքով այդ հանգամանքը հասկանալի է և ներելի։

Պարետի՝ ապրիլի 28-ի որոշմամբ, թույլատրվում է բնակության վայրից ոչ ավել, քան 1 կիլոմետր հեռավորությամբ զբոսնելը՝ ոչ ավել, քան 2 չափահաս անձով կամ ընտանիքի անդամներով: Հայաստանի կառավարությունն ապրիլի 14-ին կայացած արտահերթ նիստում ընդունեց hանրապետությունում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված արտակարգ դրության ժամկետը 2020 թվականի ապրիլի 14-ից ժամը 17:00-ից` 30 օրով՝ մինչև 2020 թվականի մայիսի 14-ը ժամը 17:00-ն երկարաձգելու որոշում։ Երկրում գործում է խիստ սահմանափակումների ռեժիմ: Լիլիթ Դեմուրյան

Հայերեն

Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ «Բարգավաճ Հայաստանը» կարող է ապահովել երաշխավորված խաղաղություն և տնտեսական զարգացում

Ոնց որ արդեն սովորել ենք մարդկանց հետ շփվել, ելույթներ ունենալ. Ռոբերտ Քոչարյանը՝ Սևանի հանրահավաքում

Հայաստանը 5500 վարդ է արտահանել Լատվիա. ԵՄ-ն խոստանում է աջակցել հայկական արտադրանքի մուտքին եվրոպական շուկա

Երևանում կայացավ հայրենական արտադրության զինտեխնիկայի և սպառազինության մեծ ցուցահանդեսը

Նազելի Բաղդասարյանը հայտնել է իր անունից կեղծ էլեկտրոնային նամակների տարածման մասին

ՊՆ-ն պարզաբանել է սահմանային անցակետերում ռազմական ոստիկանության ծառայության իրականացման նպատակը

Ռուսաստանը հայտարարել է, որ կմասնակցի Ղարաբաղում սոցիալական նշանակության ծրագրերի իրականացմանը

Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր

Երևանը համալրվեց նոր հանրային կանաչ տարածքով. ՀԱՀ-ում բացվեց Եռանկյունաձև այգին

Ավագ դպրոցներում կգործեն ճանապարհային երթևեկության անվտանգության և վարորդական իրավունքի նախապատրաստական խմբակներ