Տնտեսություն

Երևանի ավագանին որոշեց «Փարքինգ սիթի սերվիս»-ի կանոնադրական կապիտալը սահմանել ավելի քան 1 մլրդ դրամ

1 րոպեի ընթերցում

Երևանի ավագանին որոշեց «Փարքինգ սիթի սերվիս»-ի կանոնադրական կապիտալը սահմանել ավելի քան 1 մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 28 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևան քաղաքի ավագանին որոշեց հաստատել «Փարքինգ սիթի սերվիս» ՓԲԸ-ի բաժնետոմսերի տեղաբաշխման արդյունքները և կանոնադրության փոփոխությունները։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Երևանի ավագանու 4-րդ նստաշրջանի 3-րդ նիստում զեկուցեց Երևանի քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանը։

«Փարքինգ սիթի սերվիս» ՓԲԸ-ի բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալի ավելացմամբ պայմանավորված՝ հաստատվեց 777 մլն 272 հազար դրամով ավելացնելու նպատակով լրացուցիչ 777 մլն 272 հազար հատ հասարակ բաժնետոմսերի տեղաբաշխման արդյունքները։

Այսպիսով, ՓԲԸ-ի բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը սահմանվում է 1 մլրդ 150 մլն 372 հազար դրամ, որը կազմում է 1 մլրդ 150 մլն 372 հատ հասարակ բաժնետոմս։

Հարակից զեկուցողը՝ ֆինանսավարկային տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Լուսինե Գևորգյանը նշեց, որ իրենք դրական եզրակացություն են տվել նախագծին։

Որոշումն ընդունվեց միաձայն՝ 45 «կողմ» ձայնով։

Լիլիթ Դեմուրյան

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում