Հասարակական

Ռոբերտ Քոչարյանը տեղափոխվել է Իզմիրլյան բժշկական կենտրոն

1 րոպեի ընթերցում

Ռոբերտ Քոչարյանը տեղափոխվել է Իզմիրլյան բժշկական կենտրոն

ԵՐԵՎԱՆ, 28 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ապրիլի 28-ին տեղափոխվել է Իզմիրլյան բժշկական կենտրոն՝ հետվիրահատական հետազոտություն անցնելու համար։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը։

«Հետազոտության արդյունքներով որոշում կկայացվի հետագա բուժման բնույթի վերաբերյալ»,- ասացին Ռոբերտ Քոչարյանի գրասենյակից։

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական հերթական նիստը տեղի կունենա մայիսի 8-ին։ Քոչարյանը կալանքի տակ է 2019 թվականի հունիսի 25-ից։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում