Միջազգային

Ռուսաստանում վարակվածների թիվն ավելացել է 6 հազար 411-ով

1 րոպեի ընթերցում

Ռուսաստանում վարակվածների թիվն ավելացել է 6 հազար 411-ով

ԵՐԵՎԱՆ, 28 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանում կորոնավիրուսով վարակված անձանց թիվն ավելացել է 6 հազար 411-ով: Վարակի նոր դեպքեր են գրանցվել երկրի 83 ռեգիոնում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, «ՌԻԱ Նովոստի»-ն տեղեկացնում է, որ կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբի տվյալներով, գրանցվել է մահացության 72 նոր դեպք: Հիվանդանոցներից դուրս է գրվել 1110 մարդ:

Ռուսաստանում վարակվածների ընդհանուր թիվը դարձել է 93 հազար 558 (մեկ օրում՝ աճը +7.4 տոկոս), մահացության ընդհանուր ցուցանիշը՝ 867: Ապաքինվել է ընդհանուր առմամբ 8 հազար 456 մարդ: Վարակվածների ընդհանուր թվով Ռուսաստանը շրջանցել է նաև Իրանին, որտեղ հաստատված դեպքերի թիվը 91 հազար 472 է:

Նոր կորոնավիրուսի առաջացրած հիվանդության բռնկումը 2019-ի վերջին գրանցվել է Կենտրոնական Չինաստանում, այնուհետև տարածվել 210-ից ավելի երկրում: Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից ճանաչվել է համավարակ (պանդեմիա)։

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում