Տարածաշրջանային

ԱԺ պատգամավորը հայտնեց Ադրբեջանի բանակում կորոնավիրուսի վարակի տարածման լուրերի մասին

2 րոպեի ընթերցում

ԱԺ պատգամավորը հայտնեց Ադրբեջանի բանակում կորոնավիրուսի վարակի տարածման լուրերի մասին

ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ադրբեջանցիները սոցիալական կայքերում խոսում են երկրի բանակում կորոնավիրուսի վարակի տարածման մասին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի կազմակերպած «COVID 19. տարածաշրջանային իրավիճակ. դիմակայում և հնարավոր զարգացումներ» թեմայով հեռավար խորհրդարանական քննարկման ընթացքում ասաց ԱԺ պատգամավոր, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը։

«Ադրբեջանում այսօրվա դրությամբ պաշտոնապես նշվում է 1645 հաստատված դեպքի, 21 մահի և 1139 բուժվածի մասին։ Ադրբեջանական բանակում վարակի տարածման մասին լուրեր են պտտվում, որոնց մասին ես անձամբ տեղեկատվություն չունեմ։ Այդ մասին խոսվում է սոցիալական կայքերում»,- ասաց Հայրապետյանը։

Պատգամավորը նշեց, որ Ադրբեջանում ապրիլի 27-ից նախատեսվում է որոշակիորեն թուլացնել տնտեսության համար առկա սահմանափակումները։

«Ադրբեջանում 70-90 մլն դոլար են օրական ծախսում այս տնտեսական իրավիճակը հաղթահարելու համար։ Իրավիճակի վրա իր ազդեցությունն է ունեցել նաև նավթի գների տատանումը։ Բազմաթիվ խոշոր ընկերություններ են հայտնել փակվելու ու սնանկ լինելու մասին։ Տնտեսական առկա իրավիճակը հարկադրում է փոքր ինչ մեղմացնել կարանտինային ռեժիմն ու փորձել վերադառնալ բնականոն կյանքին»,- նշեց պատգամավորը։

Տաթևիկ Հայրապետյանը հայտնեց, որ Ադրբեջանում դժգոհություն կա իշխանությունների ու կառավարության կողմից սոցիալական աջակցության պատշաճ ծրագրեր չիրականացնելու պատճառով։

Նորայր Շողիկյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում