Իտալիայում դեռ վստահ չեն` կսկսվի, արդյոք, ֆուտբոլի առաջնությունը
1 րոպեի ընթերցում
![Իտալիայում դեռ վստահ չեն` կսկսվի, արդյոք, ֆուտբոլի առաջնությունը](http://armenpress.am/resized/480/static/news/b/2020/04/1013522.jpg)
ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալիայի սպորտի նախարարը վստահ չէ, որ երկրի ֆուտբոլի առաջնությունը կվերսկսվի:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում են իտալական ԶԼՄ-ները: Իտալիայի սպորտի նախարար Վինչենցո Սպադաֆորայի կարծիքով, թիմերի համար մարզումները թույլատրելի կլինեն, եթե պահպանվեն անվտանգության նորմերը: Թեպետ եվրոպական մի քանի առաջնություններ ժամանակից շուտ ավարտվել են, սակայն Իտալիայում հակված չեն մրցաշրջանը շուտ ավարտելուն, եթե միայն կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը դրական տեղաշարժ չունենա:
Ավելի վաղ տեղեկություններ կային, որ Իտալիայի կառավարությունը մայիսի 4-ից կթույլատրի անհատական մարզումները: Կառավարությունը հայտարարել է, որ այլևս չի կարող երկարաձգել կարանտինը, սակայն սահմանափակումները դեռևս վերջնականապես չեն հանվելու:
Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով Իտալիայի առաջնությունը դադարեցվել է մարտի 13-ին: Վերսկսվելու դեպքում այն կանցկացվի առանց հանդիսականների:
Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը