Սպորտ

ՖԻՖԱ-ն ազգային ֆեդերացիաներին 150 միլիոն դոլարի աջակցություն կտրամադրի

1 րոպեի ընթերցում

ՖԻՖԱ-ն ազգային ֆեդերացիաներին 150 միլիոն դոլարի աջակցություն կտրամադրի

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան` ՖԻՖԱ-ն, ֆինանսական օգնություն կտրամադրի ազգային ֆեդերացիաներին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է ՖԻՖԱ-ի մամուլի ծառայությունը: ՖԻՖԱ-ն իրեն անդամակցող բոլոր ֆեդերացիաներին միասին կտրամադրի 150 միլիոն դոլար: Անդամ բոլոր ֆեդերացիաներից յուրաքանչյուրը կստանա մոտ կես միլիոն դոլար: Հավելյալ օգնության պատճառը կորոնավիրուսի պանդեմիան է:

Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով այժմ դադարեցված են եվրոպական բոլոր գլխավորառաջնությունները՝ բացառությամբ Բելառուսի: Հետաձգվել են Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերը և Եվրոպայի ֆուտբոլի հոբելյանական առաջնությունը:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում