Մշակույթ

Իվետա Մուկուչյանն ուղիղ հեռարձակմամբ ներկայացրել է «Երկար գարուն» երգի պրեմիերան

1 րոպեի ընթերցում

Իվետա Մուկուչյանն ուղիղ հեռարձակմամբ ներկայացրել է «Երկար գարուն» երգի պրեմիերան

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երգչուհի Իվետա Մուկուչյանը «Ֆեյսբուք»-ի իր պաշտոնական էջում ուղիղ հեռարձակմամբ երկրպագուներին է ներկայացրել «Երկար գարուն» ստեղծագործությունը՝ նվիրված Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ երգչուհին հատուկ շնորհակալություն է հայտնել երգի երաժշտության և գործիքավորման հեղինակ Մարինե Գյուլումյանին, դուդուկահար Արտյոմ Մինասյանին, պրոդյուսեր Ալեքսանդր Մհերյանին և մյուս աջակիցներին:

Գերմանահայերգչուհի, երգահան,մոդել և դերասանուհի Իվետա Մուկուչյանը ծնվել է Երևանում, սակայն 5 տարեկանում տեղափոխվել է Համբուրգ: 2009-ին վերադարձել է Հայաստան և մասնակցել «Հայ սուպերսթար»հեռուստանախագծի չորրորդ եթերաշրջանին՝ զբաղեցնելով 5-րդ հորիզոնականը։2012 թվականին մասնակցել է «Գերմանիայի ձայնը» նախագծի երկրորդ եթերաշրջանին։ Նույն տարում «El Style» ամսագիրը նրան ճանաչել է «Ամենացանկալի հայուհի»։

2016թվականի մայիսին«Սիրո ալիք» երգով ներկայացրել է Հայաստանը «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթում և գրավել է 7-րդ տեղը:

Անժելա Համբարձումյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում