Քաղաքականություն

Յաիր Լապիդը կրկին կոչ է արել Իսրայելին ճանաչել Հայոց ցեղասպանությունը

1 րոպեի ընթերցում

 Յաիր Լապիդը կրկին կոչ է արել Իսրայելին ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելական Yesh Atid կուսակցության առաջնորդ Յաիր Լապիդը կոչ է անում Իսրայելին ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Yesh Atid կուսակցության գրասենյակից:

Լապիդը թեմայի շուրջ հայերեն գրառում է արել նաև Թվիթերի իր միկրոբլոգում: «Այսօր Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրն է։ Ինչպես նախորդ, այնպես էլ այս տարի մենք Հայոց ցեղասպանության ճանաչման օրինագիծ ենք առաջարկել։ Դա մեր բարոյական պարտքն է որպես հրեաներ»,-նշել է նա:

Օսմանյան կայսրության կողմից 1915 թվականին հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանությունը 20-րդ դարասկզբի մեծագույն ոճրագործությունն էր: 2020-ին աշխարհասփյուռ հայությունը նշում է Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցը: Ցեղասպանությունը ճանաչել և դատապարտել է մոտ երեք տասնյակ պետություն: Իսրայելը մինչ օրս չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

Անժելա Համբարձումյան

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում