Քաղաքականություն

Հարգում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը. Գլեդիս Բերեջիկլյան

1 րոպեի ընթերցում

 Հարգում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը. Գլեդիս Բերեջիկլյան

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի վարչապետ Գլեդիս Բերեջիկլյանը Հայոց ցեղասպանության 105-ամյակի կապակցությամբ գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր էջում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Բերեջիկլյանը մասնավորապես գրել է. «Այս հանդիսավոր օրը՝ ապրիլի 24-ին, մենք հարգում ենք Հայոց ցեղասպանության 1,5 միլիոն զոհերի հիշատակը»:

Նոր Հարավային Ուելս նահանգը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: 2019-ի հուլիսին Բերեջիկլյանը չորրորդ անգամ այցելել էր Հայաստան, հանդիպումներ ունեցել նաև վարչապետի և նախագահի հետ: Նա «Արմենպրես»-ի հետ զրույցում խոսել էր Հայոց ցեղասպանության ճանաչման և այլ թեմաների շուրջ: Բերեջիկլյանը նաև հույս էր հայտնել, որ Ավստրալիան ևս կճանաչի Հայոց ցեղասպանությունը:

Օսմանյան կայսրության կողմից 1915թ. հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանությունը 20-րդ դարասկզբի մեծագույն ոճրագործությունն էր: Աշխարհասփյուռ հայությունը նշում է Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցը:Ցեղասպանությունըճանաչելևդատապարտելէմոտերեքտասնյակպետություն:

Աննա Գրիգորյան

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում